լուսանկարը՝ Արթ Սայմոնի |
ԱՌ խնդիրը Հայաստանում ի հայտ եկավ 2000 թթ-երին, երբ նորածնային խնամքի մասնագետները և ակնաբույժները սկսեցին հանդիպել նորանոր նման դեպքերի: Ըստ ՀԱՆ-ի փորձագետների, հայ ակնաբույժների և նեոնատոլոգների հաշվարկների՝ ամեն տարի Հայաստանում ծնված շուրջ 500-600 երեխա հայտնվում է ԱՌ ռիսկային խմբում (անկայանուն կլինիկական վիճակ, քաշը՝ 1,500 գրամից պակաս, ծնված՝ հղիության 25-30 շաբաթներում): Ըստ միջազգային չափանիշների՝ 1,250 գրամից քիչ քաշով նորածիններն արդեն իսկ ունեն ԱՌ որոշակի հավանականություն, որը հակադարձ համեմատական է նորածնի քաշին: Այսինքն՝ որքան քիչ է նորածնի քաշը, այնքան մեծ է ԱՌ հավանակությունը:
2010 թ. ՀԱՆ-ը, ՀՀ առողջապահության նախարության, ԱՄՆ ՄԶԳ, Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի և այլ գործընկերների հետ համատեղ, սկսեց «Անհասության ռետինոպաթիայի (ԱՌ) ակնային զննումների և բուժման ազգային ծրագիրը», որի շնորհիվ հետազոտվեցին և բուժվեցին բազմաթիվ երեխաներ, ովքեր այլապես չէին ունենա ժամանակին բուժվելու հնարավորություն:
ՀԱՆ-ն ստանձնեց Հայաստանի համապատասխան բուժհաստատություններին ժամանակակից սարքավորումներ, ինչպես նաև մասնագիտական աջակցություն տրամադրելու գործը: Ծրագիրը սկսեց գործել Երևանի բոլոր նորածնային խնամքի և ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում: Ավելի քան 2,000 երեխաներ արդեն իսկ հետազոտվել են, որոնցից 70-ն ստացել է լազերային բուժում: ԱՌ դեմ ակնային զննումներն իրականցվում են նաև Գյումրիում, աշխատանքներն ակնկալվում են նաեւ Լոռիում և Կապանում:
2012 թ. ծրագիրն իր շարունակությունը ստացավ ԱՄՆ ՄԶԳ և ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ՝ «Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոն» (այսուհետ՝ ԳԿ) եռամյա ծրագրի շրջանակներում: ՀԱՆ-ը կստեղծի մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոն, որի տեսլականն է մասնագիտացված ակնաբուժական ծառայությունները հասանելի դարձնել Հայաստանի և տարածաշրջանի երեխաներին, ինչպես նաև կանխարգելել ԱՌ հիվանդության հետևանքով մանկական կուրությունը: Բացի ակնային հետազոտություններից և լազերային բուժումից, ԳԿ շնորհիվ Հայաստանում կիրականացվեն ԱՌ վիրահատություններ: Արդյունքում ԱՌ բուժումն ամբողջովին հնարավոր կլինի իրականացնել Հայաստանում՝ առանց արտերկիր մեկնելու անհրաժեշտության:
ԱՄՆ-ից անվանի ակնաբույժների շարունակական ներգրավումը ծրագրի աշխատանքներին ապահովում է ամենաբարձր մակարդակի հետազոտություններ և բուժում: ԳԿ-ի նպատակն է հասնել ԱՌ բուժման և կանխարգելման այնպիսի մակարդակի, որպեսզի այն սահուն անցնի արդեն տարածաշրջանային մակարդակի և օգնի կանխարգել մանկական կուրությունը հարևան և տարածաշրջանի երկրներում:
Ծրագրի շրջանակում հայ վիրաբույժները արդեն իսկ վերապատրաստում են անցել ԱՄՆ-ում, ինչպես նաև ապահովել են անհրաժեշտ գերժամանակակից սարքավորումները և մասնագիտական համագործակցության զանազան գործիքները:
ՀԱՆ-ն աշխատում է զարգացնել և ձևավորել մասնագիտական կապեր տարածաշրջանում երկկողմամնի այցելությունների, կատարելագործամ դասընթացների, առցանց տարբեր պլատֆորմների միջոցով:Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի հետ համատեղ արդեն իսկ կազմակերպվել են առցանց վերապատրաստման դասընթացներ նեոնատալ մասնագետների և բուժքույրերի համար:
No comments:
Post a Comment