Մարդիկ ում օգնել ենք

Տեսանյութը ներկայացնում է Տավուշի մարզի երկու բնակիչներին, ովքեր անվճար զննում, ապա վիրահատություն են ստացել ՀԱՆ-ի «Լույս հայի աչքերին» ծրագրի շնորհիվ՝ Orange հիմնադրամի աջակցությամբ:



ՀՀ առողջապահության նախարարության և Orange հիմնադրամի աջակցությամբ «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակում Հայկական ակնաբուժության նախագիծը (ՀԱՆ) Հայաստանի մարզերում իրականացնում է բնակչության ակնային լայնածավալ զննումներ և ցուցաբերում անհրաժեշտ բուժօգնություն: Այս ծրագրով աչքի շարժական հիվանդանոցում անվճար բուժում ստացած բազմաթիվ մարդկանց շարքում Շիրակի մարզի Իսահակյան գյուղի բնակիչ Սասուն Հարեյանի ապաքինումը Տեսողության համաշխարհային օրվա խորհուրդը ներկայացնող դեպքերից է: Բժիշկների օգնությամբ 25-ամյա երիտասարդի տեսղությունը վնասվածքից հետո ամբողջությամբ վերականգնվել է: Սասունը նախ անվճար վիրահատվել, այնուհետև լազերային բուժում է ստացել: Նա այժմ որպես լիարժեք առողջ երիտասարդ կարող է վերադառնալ նախկին կյանքին և նոր ծրագրեր իրականացնել:


No comments:

Post a Comment