Նոր ծրագիր - Առցանց վերապատրաստման պլատֆորմ առաջնային օղակի բուժաշխատողների և ակնաբույժների համար 2013 – 2014
ՀԱՆ-ի և Orange Հիմնադրամի համատեղ ջանքերով ստեղծվում է մեկ միասնական պլատֆորմի վրա հիմնված երկու առցանց գործիք, որոնք ակնաբույժների, առաջնային օղակի բուժաշխատողների, կլինիկական օրդինատորների, ուսանողների և հետաքրքրված այլ կողմերի համար կստեղծեն առցանց վերապատրաստման նոր հնարավորություններ:
Նշված գործիքներից յուրաքանչյուրը բաղկացած է լինելու երեք բաժնից՝ 1) թվայնացված ուսումնական ձեռնարկ՝ թեմայի շուրջ ամբողջական մասնագիտական տեղեկություններ տրամադրելու համար, 2) վիդեո-դասընթացներ՝ կոնկրետ դեպքերի ներկայացման և ուսումնական ձեռնարկն ամփոփելու նպատակով, 3) առցանց թեստ՝ գիտելիքները ստուգելու համար: Ամենը հասանելի է լինելու երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն:
Subscribe to:
Posts (Atom)
No comments:
Post a Comment