ՀԱՆ-ը համագործակցում է սիրիահայ բժշկի հետ

Բազմաթիվ կրթված հայեր տեղափոխվեցին Հայաստան Սիրայից այնտեղ անցյալ տարի սկսված քաղաքացիական պատերազմի պատճառով: Նրանցից շատերի համար Հայաստանն այն երկիրն է, որտեղ նրանք իրենց ապահով և պաշտպանված են զգում: Հայաստանցիներն իրենց հեթին օգնելու պատրաստակամությամբ են ընդունում իրենց հայրենակիցներին:

ՀԱՆ-ը ծանոթացավ բժիշկ Կարապետ Հաճենլեյանի հետ գործընկեր կազմակերպություն-ներից մեկի օգնությամբ: Բժիշկ Հաճենլեյանը սեփական կլինիկա է ունեցել Հալեպում և ղեկավարել է Սիրիայի մայրաքաղաքի խոշորագույն հիվանդանոցներից մեկը: Ողբերգական իրադարձությունները ստիպել են նրան ընտանիքի հետ մեկնել ամեն ինչ թողնելով Սիրիայում:

«Մենք ութ ամիս ապրեցինք Բեյրութում և Հայաստան տեղափոխվեցինք մեկ ամիս առաջ: Ես ինձ բավականին հաջողակ եմ զգում, որ այստեղ գալուց մեկ շաբաթ անց ինձ հաջողվեց աշխատանքի անցնել: ՀԱՆ-ը բացառիկ նախաձեռնություն է և ես շատ ուրախ եմ աշխատել այստեղ»,- ասաց բժիշկ Հաճենլեյանը:

ՀԱՆ-ն իր հերթին ուրախ է իր աշխատանքներում ներգրավել այնպիսի բարձրակարգ մասնագետի ինչպես բժիշկ Հաճենլեյանն է: Նա մասնակցեց Լոռու մարզում ՀԱՆ-ի Աչքի շարժական հիվանդանոցի աշխատանքներին և կշարունակի աշխատել նաև Շիրակի և Արագածոտնի մարզերում:




No comments:

Post a Comment